22:09  ,  10 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի են տղամարդկանց կիսաեզրափակիչի զույգերը։

Առաջին անգամ այս մրցաշարի լավագույն քառյակում է աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, որը քառորդ եզրափակիչում 3:6, 7:6 (7:5), 6:2, 3:6, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի  12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Մուզետիի հաջորդ մրցակիցը կլինի Ուիմբլդոնի 7-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը։

Անցած տարի նվաճած տիտղոսը պաշտպանում է իսպանացի Կառլոս Ալկարասը, որը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ։

Ուիմբլդոն-2024․ մենախաղ, տղամարդիկ, կիսաեզրափակիչ

Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան, 5) - Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 3)

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2) - Լորենցո Մուզետի (Իտալիա, 25)

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News