22:09 10 հուլիսի, 2024Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի են տղամարդկանց կիսաեզրափակիչի զույգերը։
Առաջին անգամ այս մրցաշարի լավագույն քառյակում է աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, որը քառորդ եզրափակիչում 3:6, 7:6 (7:5), 6:2, 3:6, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։
Մուզետիի հաջորդ մրցակիցը կլինի Ուիմբլդոնի 7-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը։
Անցած տարի նվաճած տիտղոսը պաշտպանում է իսպանացի Կառլոս Ալկարասը, որը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ։
Ուիմբլդոն-2024․ մենախաղ, տղամարդիկ, կիսաեզրափակիչ
Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան, 5) - Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 3)
Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2) - Լորենցո Մուզետի (Իտալիա, 25)
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.