12:17  ,  8 հուլիսի, 2024

Նաչո Ֆերնանդես․ Ֆրանսիան ֆիզիկապես շատ հզոր թիմ է, որն ունի շատ բարձր մակարդակի խաղացողներ

Իսպանիայի հավաքականի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում։

«Ֆրանսիան ֆիզիկապես շատ հզոր թիմ է, որն ունի շատ բարձր մակարդակի խաղացողներ։

Այս մրցաշարում նրանք ցուցադրում են ավելի շատ պաշտպանական խաղ, բայց Ֆրանսիան այնպիսի թիմ է, որը կարող է երկար ժամանակով մրցակցին մղել անկյուն։ Մենք չենք ցանկանում հայտնել այդ վիճակում։

Մենք մտադիր ենք խլել նախաձեռնությունը այնպես, ինչպես արել ենք նախորդ հանդիպումներում»,- Նաչոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news