12:17 8 հուլիսի, 2024Իսպանիայի հավաքականի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում։
«Ֆրանսիան ֆիզիկապես շատ հզոր թիմ է, որն ունի շատ բարձր մակարդակի խաղացողներ։
Այս մրցաշարում նրանք ցուցադրում են ավելի շատ պաշտպանական խաղ, բայց Ֆրանսիան այնպիսի թիմ է, որը կարող է երկար ժամանակով մրցակցին մղել անկյուն։ Մենք չենք ցանկանում հայտնել այդ վիճակում։
Մենք մտադիր ենք խլել նախաձեռնությունը այնպես, ինչպես արել ենք նախորդ հանդիպումներում»,- Նաչոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.