09:38  ,  8 հուլիսի, 2024

Օլիսեի տրանսֆերը չորրորդ ամենաթանկն է «Բավարիայի» պատմության մեջ

22-ամյա ֆրանսիացի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեի տրանսֆերն անգլիական «Քրիսթալ Փելասից» Մյունխենի «Բավարիայի» պատմության մեջ չորրորդ ամենաթանկն է, հաղորդում է transfermarkt-ը։ «Բավարիան» Մայքլ Օլիսեի տրանսֆերի համար վճարել է 53 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 6 միլիոն եվրո բոնուս։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Անգլիայի անցած առաջնությունում Մայքլ Օլիսեն մասնակցել է 19 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մայքլ Օլիսեի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English