10:55  ,  22 նոյեմբերի, 2012

Մարիա Շարապովա. Անկասկած ես կրկին կդառնամ աշխարհի առաջին ռակետ

Անկասկած ես կրկին կդառնամ աշխարհի առաջին ռակետ, ասել է ռուս թենիսիստ Մարիա Շարապովան: Աշխարհի երկրորդ ռակետն անդրադարձել է նաեւ Սերենա Ուիլյամսի հետ իր մրցակցությանը:

«Միշտ հաճելի է սկզբունքային մրցակիցներ ունենալ: Դա ավելի է հետաքրքրացնում պայքարը:

Մեր ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանից ԱՄՆ, երբ ես փոքր էի: ԱՄՆ-ում ավելի շատ հնարավորություն կար թենիս խաղալ: Քչերն են լուրջ վիրահատության ենթարկվել 21 տարեկանում: Սակայն ես հաղթահարեցի բոլոր խնդիրները, վերադարձա եւ անկասկած կրկին կդառնամ աշխարհի առաջին ռակետ»,- Շարապովայի խոսքը մեջբերում է Hindustan Times-ը:

Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո առաջին անգամ վերջին չորս տարում Մարիա Շարապովան դարձավ աշխարհի առաջին ռակետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով