10:55 22 նոյեմբերի, 2012Անկասկած ես կրկին կդառնամ աշխարհի առաջին ռակետ, ասել է ռուս թենիսիստ Մարիա Շարապովան: Աշխարհի երկրորդ ռակետն անդրադարձել է նաեւ Սերենա Ուիլյամսի հետ իր մրցակցությանը:
«Միշտ հաճելի է սկզբունքային մրցակիցներ ունենալ: Դա ավելի է հետաքրքրացնում պայքարը:
Մեր ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանից ԱՄՆ, երբ ես փոքր էի: ԱՄՆ-ում ավելի շատ հնարավորություն կար թենիս խաղալ: Քչերն են լուրջ վիրահատության ենթարկվել 21 տարեկանում: Սակայն ես հաղթահարեցի բոլոր խնդիրները, վերադարձա եւ անկասկած կրկին կդառնամ աշխարհի առաջին ռակետ»,- Շարապովայի խոսքը մեջբերում է Hindustan Times-ը:
Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո առաջին անգամ վերջին չորս տարում Մարիա Շարապովան դարձավ աշխարհի առաջին ռակետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.