23:10  ,  6 հուլիսի, 2024

Եվրո-2024. Բուկայո Սական՝ Անգլիա - Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» 22-ամյա հարձակվող Բուկայո Սական ճանաչվեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Անգլիա - Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող։

Սակայի գոլի շնորհիվ Անգլիան խուսափեց պարտությունից հիմնական ժամանակում՝ 1:1:

Սական արդյունավետ իրացրեց նաեւ հետախաղային 11-մետրանոցը։

Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց 5:3 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Թուրքիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News