Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է աշխարհի չեմպիոնի մրցամարտի անցկացման մրցավայրը։
Տիտղոսը պաշտպանող չինացի Դին Լիրենը եւ շախմատային թագի հավակնորդ, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն կմրցեն Սինգապուրում։
Չեմպիոնական մրցամարտը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը։
Մրցանակային հիմնադրամը կկազմի 2,5 միլիոն դոլար։
Նախորդ մրցամարտն անցկացվել էր 2023թ․ ապրիլին Աստանայում (Ղազախստան)։ Դին Լիրենը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում