10:13  ,  25 հունիսի, 2024

Մոդրիչ․ Ցանկանում եմ հավերժ խաղալ ֆուտբոլ

Խորվաթիայի հավաքականի եւ «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դեռ չի որոշել, թե երբ է ավարտելու պրոֆեսիոնալ կարիերան։

«Հիմա կարիերաս ավարտելու մասին խոսելու պահը չէ։ Ես ցանկանում եմ հավերժ խաղալ ֆուտբոլ, բայց մենք գիտենք, որ դա հնարավոր չէ։ Կգա օրը, երբ ստիպված կլինեմ հայտարարել հեռանալու մասին։ Դեռ չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն։

Սպասվում է, որ «Ռեալը» եւս մեկ տարով կերկարաձգի համագործակցությունը Մոդրիչի հետ, որն Արքայական ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English