23:49  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024. Շոտլանդիան ու Շվեյցարիան առաջին կեսում խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցում են A խմբում ընդգրկված Շոտլանդիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Քյոլնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

13-րդ րոպեին Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի ուժեղ հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Շվեյցարիայի թիմի եւ անգլիական «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերը (տեսանյութ

26-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց շվեյցարացիների կիսապաշտպան, ամերիկյան «Չիկագո Ֆայրի» խաղացող Շերդան Շաքիրին (տեսանյութ

Ընդմիջում է։

Առաջին տուրում Շոտլանդիան 1:5 հաշվով պարտվել է Գերմանիային, Շվեյցարիան 3:1 հաշվով հաղթել է Հունգարիային։

Շոտլանդիա․ Էնջուս Գան, Էնթոնի Ռոլսթոն, Գրանտ Հենլի, Ջեք Հենդրի, Քիրան Թիրնի, Էնդրյու Ռոբերտսոն, Բիլի Գիլմոր, Սքոթ Մաքթմինեյ, Ջոն Մաքգին, Կալում Մաքգրեգոր, Չե Ադամս։

Շվեյցարիա․ Յան Զոմեր, Սիլվան Վիդմեր, Մանուել Ականջի, Ռեմո Ֆրոյլեր, Գրանիտ Ջակա, Դան Նդոյ, Ռիկարդո Ռոդրիգես, Ռուբեն Վարգաս, Ֆաբիան Շեր, Շերդան Շաքիրի, Միշել Էբիշեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում