20:48  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024. Գերմանիան հաղթեց Հունգարիային առաջին խաղակեսում (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցում են Գերմանիայի եւ Հունգարիայի հավաքականները, որոնք ընդգրկված են A խմբում։

Շտուտգարտում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսից հետո 1:0 հաշվով հաղթում է գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը։

22-րդ րոպեին հունգարացիների դարպասը գրավեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ

Ընդմիջում է։

Առաջին տուրում Գերմանիան 5:1 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին։ Հունգարիան 1:3 հաշվով պարտվել էր շվեյցարացիներին։

Գերմանիա․ Նոյեր, Միտելշտեդտ, Տա, Ռյուդիգեր, Կիմիխ, Կրոս, Անդրիխ, Վիրց, Գյունդոգան, Մուսիալա, Հավերց։

Հունգարիա․ Գուլաչի, Սալաի, Օրբան, Լանգ, Կերկեզ, Շեֆեր, Նադ, Բոլա, Շալաի, Սոբոսլաի, Վարգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում