17:30  ,  19 հունիսի, 2024

Վրացի ֆանատները Եվրո-2024-ի խաղի ժամանակ Պուտինին անպատվող վանկարկումներ են հնչեցրել (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի Թուրքիա - Վրաստան հանդիպման ժամանակ վրացի ֆանատները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անպատվող վանկարկումներ են հնչեցրել։ Դրանք լսելի են եղել նաեւ ռուսական matchtv-ի ուղիղ հեռարձակման ժամանակ, սակայն մեծ մասը տեխնիկական միջոցներով փոխարինվել է։

Ռուսական «Газпром‑Медиа Холдинг»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Տելեգրամում արած գրառմամբ՝ վրացի ֆանատների վանկարկումները Պուտինի հասցեին որակել է «սադրանք»։

Վրաստանի հավաքականը թուրքերին պարտվել էր 1:3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում