20:09  ,  19 հունիսի, 2024

«Միլանը» կփորձի ձեռք բերել Դովբիկին

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանը» կփորձի ձեռք բերել կատալոնական «Ժիրոնայի» 26-ամյա ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկին, հաղորդում է  gianlucadimarzio.com-ը։ Միլանյան  ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները նրա գործակալի հետ։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Արտյոմ Դովբիկը 24 գոլով դարձավ լավագույն ռմբարկու։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ Արտյոմ Դովբիկի պայմանագիրը «Ժիրոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում