16:32  ,  19 հունիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը

Տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կմրցի Քիշնեւի «Զիմբրուի» հետ։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Երեւանում։

Որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում կմցրի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսի» հետ։ 

«Ուրարտուն» առաջին փուլում էստոնական «Տալլինա Կալեւին» անցնելու դեպքում, երկրորդ փուլում կխաղա չեխական «Բաննիկ Օստրավայի» հետ։

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենա հուլիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով