16:13  ,  19 հունիսի, 2024

ՉԼ․ «Փյունիկի» հնարավոր մրցակիցը երկրորդ փուլում

Տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) արգելքը հաղթահարելու դեպքում, Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Լյուդոգորեց»(Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:

«Փյունիկը» պարտվելու դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով