15:35  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024․ Առաջին տուրի խորհրդանշական հավաքականը

WhoScored-ը ներկայացրել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը՝ ըստ դիրքերի ամենաբարձր գնահատական ստացած խաղացողներից։

Լավագույնը Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն է, որը ստացել է 8,88 գնահատական։

Դարպասապահ․ Սիմոն (Իսպանիա)։

Պաշտպաններ․ Կարվախալ (Իսպանիա), Ակայդին (Թուրքիա), Բիյոլ (Սլովենիա), Էբիշեր (Շվեյցարիա)։

Կիսապաշտպաններ․ Բելինգեմ (Անգլիա), Ռուիս (Իսպանիա)։

Հարձակվողներ․ Մուսիալա (Գերմանիա), Գակպո (Նիդերլանդներ), Հավերց (Գերմանիա), Դրագուշ (Ռումինիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում