15:04  ,  19 հունիսի, 2024

Հաշեկ․ Անհավանական է, թե որքան վտանգավոր է Ռոնալդուն իր տարիքում

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը հիացմունքով է խոսել Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից հետո։ Չեխերը Պորտուգալիայի հավաքականին պարտվել են 1:2 հաշվով։

«Ցավալի է, որ չկարողացանք գործը հասցնել ավարտին եւ հասնել դրական արդյունքի։ Մենք մեծ խնդիրներ ստեղծեցինք աշխարհի լավագույն թիմերից մեկի համար։

Անհավանական է, թե որքան վտանգավոր է Ռոնալդուն իր տարիքում։ Նա դարձյալ ցուցադրեց իր տաղանդը։ Նա գիտի՝ ինչպես ստեղծել վտանգավոր պահեր։ Ռոնալդուն լավագույններից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ»,- Հաշեկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները Վրաստանի եւ Թուրքիայի հետ ընդգրկված են F խմբում։ Վրաստանի թիմը թուրքերին պարտվել էր 1:3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում