14:10  ,  19 հունիսի, 2024

«Ինտերի» խաղացողը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 28-ամյա հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

«Ես սիրահարված եմ «Ինտերին», որն իսկապես մեծագույն ակումբ է։ Այն իմ տունն է, եւ իմ ընտանիքը երջանիկ է Միլանում։ Ես հրաշալի հարաբերություններ ունեմ ակումբում բոլորի հետ։

Մենք քննարկել ենք պայմանագրի երկարաձգման հնարավորությունը, բայց ակումբն ուներ ֆինանսական խնդիրներ։ Հիմա փոխվել է ակումբի սեփականատերը։ Եվրոպայի առաջնությունից հետո դարձյալ կքննարկենք։

Գաղտնիք չէ, որ ես ցանկանում եմ խաղալ Պրեմիեր լիգայում։ Իմ խաղաոճը համապատասխանում է անգլիական ֆուտբոլին»,- Դենզել Դյումֆրիսի խոսքը մեջբերում է gianlucadimarzio.com-ը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Դենզել Դյումֆրիսը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում