13:41  ,  19 հունիսի, 2024

Եղիշե Մելիքյան․ Մրցակիցը հարուստ պատմություն ունեցող ակումբ է, մենք մեր կողմից ջանք չենք խնայի

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը, փոխանցում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Փյունիկը» կմրցի Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) հետ։

«Այս պահին ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է նախապատրաստական փուլի վրա։ Մրցակցին դեռ չենք ուսումնասիրել, չեմ կարող որևէ հստակ բան ասել, բայց գիտեմ, որ հարուստ պատմություն ունեցող ակումբ է։ Մենք մեր կողմից ջանք չենք խնայի»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-10-ին և 16-17-ին։ Առաջին հանդիպումը կանցկացվի Մինսկում։ Հանդիպումների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով