13:04  ,  19 հունիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները

Շվեյցարական Նիոնում հունիսի 19-ին տեղի կունենա ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցներն են սերբական «Ռադնիչկի Կրագուևացը», մոլդովական «Զիմբրուն», բելառուսական «Նեմանը», նաև որակավորման առաջին փուլի «Ակտոբե» - «Սարաևո» զույգի հաղթողը։

Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով