12:06  ,  19 հունիսի, 2024

Մբապեի մասնակցությունը Նիդերլանդների դեմ խաղին քիչ հավանական է

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի երկրորդ տուրի հանդիպմանը քիչ հավանական է, հաղորդում է  ESPN-ը։

Անհրաժեշտության դեպքում Մբապեն պաշտպանիչ դիմակով կկարողանա մասնակցել Լեհաստանի թիմի դեմ երրորդ տուրի հանդիպմանը։

Մբապեն քթի վնասվածք էր ստացել Ավստրիայի դեմ առաջին տուի հանդիպման (1:0) վերջին րոպեներին եւ հոսպիտալացվել էր։ Վիրահատության անհրաժեշտություն չէր եղել։

Նիդերլանդների դեմ հանդիպումը Ֆրանսիան կանցկացնի հունիսի 21-ին, Լեհաստանի դեմ՝ հունիսի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում