11:02  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024. Մրցաշարային դրությունն առաջին տուրից հետո (աղյուսակ)

Գերմանիայում անցկացվող Եվրո-2024-ում ավարտվեցին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները։

A խմբում առաջատարներն են հաղթանակներ տարած Գերմանիան ու Շվեյցարիան, B խմբում՝ Իսպանիան ու Իտալիան։ C խմբում առաջատարը Անգլիան է (3 միավոր), Դանիան ու Սլովենիան ունեն 1-ական միավոր։

D խմբում հաղթանակներ են տարել Ֆրանսիան ու Նիդերլանդները։ E խմբում 3-ական միավոր ունեն Ռումինիան ու Սլովակիան, F խմբում՝ Թուրքիան ու Պորտուգալիան։

Խմբերից 1/8 եզրափակիչ դուրս կգան առաջին երկու թիմերն ու լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված 4 թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում