10:37  ,  19 հունիսի, 2024

Դմիտրի Գունկո․ Այս պահից սկսած ուսումնասիրելու ենք մրցակցին, յուրաքանչյուր դետալին ուշադրություն ենք դարձնելու

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները, հաղորդում է ակումբի կայքը։

«Ուրարտուի» մրցակիցը կլինի էստոնական «Տալլինա Կալեւը»: Առաջին հանդիպումը տեղի կունենա Տալլինում։

«Այս պահից սկսած ուսումնասիրելու ենք մրցակցին, յուրաքանչյուր դետալին ուշադրություն ենք դարձնելու և փորձելու ենք եվրագավաթներում լավ հանդես գալ։

Կապ չունի արտագնա և տնային խաղը, քանի որ արտագնա գոլերը այլևս արդիական չեն։ Այս պահին Էստոնիայում ներքին առաջնությունը ընթացքի մեջ է և մենք կուսումնասիրենք նրանց առաջիկա խաղերը»,- ասել է Գունկոն։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով