09:22  ,  19 հունիսի, 2024

Հայաստանի լողորդները 3 ազգային ռեկորդ են սահմանել Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է լողի Եվրոպայի առաջնությունը (բացօթյա լողավազան), որին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով՝ Արթուր Բարսեղյան, Դիանա Մուսայելյան, Վարսենիկ Մանուչարյան, Անի Պողոսյան եւ Եվա Կարապետյան:

Հայաստանի հավաքականը մրցումային երկու օրերի ընթացքում տարբեր մրցաոճերում արդեն սահմանել է Հայաստանի 3 ռեկորդ:

4 x 200 մետր ազատ ոճի փոխանցալողում Հայաստանի կանանց հավաքականի քառյակը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է 9:02.18 արդյունքով: Եզրափակիչում Դիանա Մուսայելյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը եւ Եվա Կարապետյանը զբաղեցրել են 8-րդ տեղը՝ 8:53.63 արդյունքով՝ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ այս մրցաոճում:

Կանանց 100 մետր ազատ ոճում Անի Պողոսյանը 0.58.48 արդյունքով 60 մասնակիցների մեջ 37-րդն է: Հայաստանի հավաքականի անդամը սահմանել է ազգային ռեկորդ այս մրցաոճում:

Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր բատերֆլայ ոճում 28.16 արդյունքով եւս սահմանել է Հայաստանի ռեկորդ: Տղամարդկանց 100 մետր ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 0.49.96 արդյունքով 42-րդը: 50 մետր բատերֆլայ ոճում՝ 59 մասնակիցների մեջ Բարսեղյանը 40-րդ տեղի արդյունք է ցույց տվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում