00:54  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024. Պորտուգալիայի կամային հաղթանակը (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում մրցեցին Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները, որոնք ընդգրկված են F խմբում։

Լայպցիգում տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան պորտուգալացիները։

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Չեխիայի հավաքականի եւ Պրահայի «Սլավիայի» կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը (տեսանյութ

7 րոպե անց սեփական դարպասը գրավեց Չեխիայի հավաքականի եւ չեխական «Վիկտորիա Պլզենի» պաշտպան Ռոբին Հրանաչը (տեսանյութ

87-րդ րոպեին անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան գրավեց չեխերի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

Ավելացված ժամանակում պորտուգալացիների հաղթական գոլը խփեց «Պորտուի» հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն (տեսանյութ

F խմբի առաջատարը Թուրքիան է, որը 3:1 հաշվով հաղթել էր Վրաստանի թիմին։

Եվրո-2024, F խումբ, առաջին տուր

Պորտուգալիա - Չեխիա՝ 2:1

Ռոբին Հրանաչ, 69, ինքնագոլ, Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 90+2 - Լուկաշ Պրովոդ, 62

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում