Եվրո-2024. Պորտուգալիայի կամային հաղթանակը (տեսանյութ)

00:54   19 հունիսի, 2024

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում մրցեցին Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները, որոնք ընդգրկված են F խմբում։

Լայպցիգում տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան պորտուգալացիները։

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Չեխիայի հավաքականի եւ Պրահայի «Սլավիայի» կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը (տեսանյութ)։

7 րոպե անց սեփական դարպասը գրավեց Չեխիայի հավաքականի եւ չեխական «Վիկտորիա Պլզենի» պաշտպան Ռոբին Հրանաչը (տեսանյութ)։

87-րդ րոպեին անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան գրավեց չեխերի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։

Ավելացված ժամանակում պորտուգալացիների հաղթական գոլը խփեց «Պորտուի» հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն (տեսանյութ)։

F խմբի առաջատարը Թուրքիան է, որը 3:1 հաշվով հաղթել էր Վրաստանի թիմին։

Եվրո-2024, F խումբ, առաջին տուր

Պորտուգալիա - Չեխիա՝ 2:1

Ռոբին Հրանաչ, 69, ինքնագոլ, Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 90+2 - Լուկաշ Պրովոդ, 62

Изображение



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.