13:38 13 հունիսի, 2024Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը մեկնաբանել է ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի որոշումը ներկայացնել Հայաստանը։
«Ավանեսյանը արդեն վաղուց մեր ուղեծրում չէ։ Զարմանալի չէ նրա որոշումը։ Նա արդեն երեք տարի ապրում է Բարսելոնայում։ Հանդես կգա Հայաստանից․ նրա իրավունքն է»,- Տարպիշչեւի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
21-ամյա մարզուհին առաջիկայում կստանա Հայաստանի քաղաքացիություն։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում Ավանեսյանը 78-րդ տեղում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.