01:36 21 նոյեմբերի, 2012Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվեց «Նորդշելանդին»: 24-րդ րոպեին հաշիվը բացեց Մորտեն Նորստրանը: 2 րոպե անց Լուիս Ադրիանոն հավասարեցրեց հաշիվը: Բրազիլացի հարձակվողը խախտեց Fair Play-ի կանոնները: Վիլիանը գնդակը վերադարձնում էր դանիացիներին, սակայն Ադրիանոն տիրացավ գնդակին եւ այն ուղարկեց մրցակցի դարպասը: Եւս երեք րոպե անց դանիացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ: Սակայն 44-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դարպասապահը գնդակը հետ մղեց Վիլիանի ոտքերի մոտ, եւ բրազիլացին նորից հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Վիլիանը եւս մեկ անգամ, իսկ Լուիս Ադրիանոն երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 5:2:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյանը մի քանի լավ հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը:
Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Գոլերի հեղինակ դարձան Ֆաբիո Կվալյարելյան, Սեբաստիան Ջովինկոն եւ Արտուրո Վիդալը:
Այս տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Շախտյորը», որը դուրս եկավ փլեյ-օֆֆ: «Յուվենտուսը» ունի 9 միավոր, իսկ «Չելսին»` 7:
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ
E խումբ
«Նորդշելանդ» – «Շախտյոր»` 2:5
Մարտին Նորտստրան, 24, Կասպեր Լորենցեն, 29 – Լուիս Ադրիանո, 26, 53, 81, Վիլիան, 44, 50
«Յուվենտուս» - «Չելսի»` 3:0
Ֆաբիո Կվալյարելիա, 38, Արտուրո Վիդալ, 61,Սեբաստիան Ջովինկո, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.