Էլինա Ավանեսյանը դիմել է ՀՀ քաղաքացիություն, անձնագիր ստանալու համար։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ ռուսաստանցի թենիսիստուհին ներկայացնելու է Հայաստանը։
«Ֆեդերացիային հայտնի է այդ տեղեկությունը։ Գիտենք, որ Էլինան դիմել է Հայաստանի քաղաքացիություն, անձնագիր ստանալու համար։ Այլ պաշտոնական տեղեկություն այս պահին չկա»,- ասաց Գեւորգ Կարամանուկյանը։
21-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում: Համաշխարհային դասակարգման աղյուսակում (WTA) այժմ 78-րդ տեղում է։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի