Պաշտոնական հրավեր չեմ ստացել Հայաստանի հավաքականից: Ես դեռ պետք է խոսեմ իմ ակումբի եւ մարզիչի հետ, տեսնեմ, թե ինչ կասեն նրանք, բայց այս պահին առաջնայինը պաշտոնապես հրավեր ստանալն է: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ուրուգվայական «Ֆենիքս» ակումբի ռմբարկու Մաուրո Գեւգեւոզյանը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերջերս նշել էր, որ Մաուրո Գեւգեվոզյան կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական:
«Ես հաճելիորեն զարմացա, երբ ինձ ասացին, որ հրավիրվելու եմ Հայաստանի ազգային հավաքական: Դա իսկապես լավ անակնկալ էր ինձ համար: Սակայն դեռ ոչ ոք չի կապնվել ինձ հետ, եւ ես ոչ մի պաշտոնական առաջարկ չեմ ստացել, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում հույզերով ապրել: Ես զրուցել եմ Հայաստանում բնակվող որոշ մարդկանց հետ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Ես դեռ պետք է խոսեմ իմ ակումբի եւ մարզիչի հետ, տեսնեմ, թե ինչ կասեն նրանք, բայց այս պահին առաջնայինը պաշտոնապես հրավեր ստանալն է»,- զրույցում հայտնեց Գեւգեւոզյանը:
Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվողը 10 գոլի հեղինակ է դարձել Ուրուգվայի ընթացիկ առաջնության մեկնարկային 10 տուրերում։ Ֆենիքսի» կազմում անցկացրած 37 խաղերում 26-ամյա Գեւգեւոզյանը խփել է 30 գնդակ:
Հիշեցնենք, որ օգոստոսին NEWS.am Sport-ին տված հարցազրույցում Գեւգեւոզյանը հայտարարել էր, որ իր եւ իր ընտանիքի համար մեծ երջանկություն կլիներ, եթե նա կարողանար հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի