Մաուրո Գեւգեւոզյան. Զարմացա՝ իմանալով, որ ինձ հրավիրելու են Հայաստանի հավաքական

09:31   21 նոյեմբերի, 2012

Պաշտոնական հրավեր չեմ ստացել Հայաստանի հավաքականից: Ես դեռ պետք է խոսեմ իմ ակումբի եւ մարզիչի հետ, տեսնեմ, թե ինչ կասեն նրանք, բայց այս պահին առաջնայինը պաշտոնապես հրավեր ստանալն է: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ուրուգվայական «Ֆենիքս» ակումբի ռմբարկու Մաուրո Գեւգեւոզյանը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերջերս նշել էր, որ Մաուրո Գեւգեվոզյան կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական:

«Ես հաճելիորեն զարմացա, երբ ինձ ասացին, որ հրավիրվելու եմ Հայաստանի ազգային հավաքական: Դա իսկապես լավ անակնկալ էր ինձ համար: Սակայն դեռ ոչ ոք չի կապնվել ինձ հետ, եւ ես ոչ մի պաշտոնական առաջարկ չեմ ստացել, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում հույզերով ապրել: Ես զրուցել եմ Հայաստանում բնակվող որոշ մարդկանց հետ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Ես դեռ պետք է խոսեմ իմ ակումբի եւ մարզիչի հետ, տեսնեմ, թե ինչ կասեն նրանք, բայց այս պահին առաջնայինը պաշտոնապես հրավեր ստանալն է»,- զրույցում հայտնեց Գեւգեւոզյանը:

Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվողը 10 գոլի հեղինակ է դարձել Ուրուգվայի ընթացիկ առաջնության մեկնարկային 10 տուրերում։ Ֆենիքսի» կազմում անցկացրած 37 խաղերում 26-ամյա Գեւգեւոզյանը խփել է 30 գնդակ:

Հիշեցնենք, որ օգոստոսին NEWS.am Sport-ին տված հարցազրույցում Գեւգեւոզյանը հայտարարել էր, որ իր եւ իր ընտանիքի համար մեծ երջանկություն կլիներ, եթե նա կարողանար հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.