19:10  ,  6 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին՝ տանելով 20-րդ անընդմեջ հաղթանակը «Ռոլան Գարոսում»։

Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի Յասմին Պաոլինի (Իտալիա, 15) - Միրա Անդրեեւա (Ռուսաստան, 38) դիմակայության հաղթող։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով