15:12  ,  3 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Աշխարհի 70-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին չորրորդ շրջանում մրցեց աշխարհի 15-րդ ռակետ, իտալացի Յասմինե Պաոլինիի հետ, որը հասավ կամային հաղթանակի երեք սեթում՝ 4:6, 6:0, 6:1։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Յասմինե Պաոլինիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, որը չորրորդ շրջանում 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News