15:12 3 հունիսի, 2024Աշխարհի 70-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին չորրորդ շրջանում մրցեց աշխարհի 15-րդ ռակետ, իտալացի Յասմինե Պաոլինիի հետ, որը հասավ կամային հաղթանակի երեք սեթում՝ 4:6, 6:0, 6:1։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։
Յասմինե Պաոլինիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, որը չորրորդ շրջանում 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.