Ռուսական «Чемпионат.com» կայքը կազմել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ Կրասնոդարի «Կուբանի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։
22-ամյա ֆուտբոլիստի մասին կայքը գրում է հետեւյալը. «Հայ կիսապաշտպանը կես մրցաշրջանի ընթացքում հասցրել է դառնալ «Կուբանի» առաջատարը։ Նա կառավարում է թիմի խաղը, կատարում է փոխանցումներ, գեղեցիկ անցումներ եւ հարվածներ։ Սարանսկում Օզբիլիսը հերթական գոլը խփեց տուգանային հարվածով եւ ամենաակտիվներից էր խաղադաշտում»։
Ռուսաստանի ընթացիկ առաջնության մեկնարկային 16 տուրերում Օզբիլիսը մասնակցել է 12 հանդիպման եւ դարձել է 6 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում