17:51  ,  18 նոյեմբերի, 2012

Օզբիլիսի գոլն օգնեց «Կուբանին» հաղթանակ տանել

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հետնապահ «Մորդովիայի» նկատմամբ:

49-րդ րոպեին հյուրերի երրորդ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիսը, որը տուգանայինից գրավեց Դմիտրի Աբակումովի դարպասը:

«Կուբանի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին:

16 տուրից հետո «Կուբանը» վաստակել է 28 միավոր եւ 6-րդ տեղում է, իսկ «Մորդովիան» 8 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Մորդովիա» - «Կուբան»` 0:3

Պավել Ստեպանեց, 19 (ինքնագոլ), Իբրահիմ Բալդե, 28, Արաս Օզբիլիս, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում