14:45 20 նոյեմբերի, 2012Ռուսական «Чемпионат.com» կայքը կազմել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ Կրասնոդարի «Կուբանի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։
22-ամյա ֆուտբոլիստի մասին կայքը գրում է հետեւյալը. «Հայ կիսապաշտպանը կես մրցաշրջանի ընթացքում հասցրել է դառնալ «Կուբանի» առաջատարը։ Նա կառավարում է թիմի խաղը, կատարում է փոխանցումներ, գեղեցիկ անցումներ եւ հարվածներ։ Սարանսկում Օզբիլիսը հերթական գոլը խփեց տուգանային հարվածով եւ ամենաակտիվներից էր խաղադաշտում»։
Ռուսաստանի ընթացիկ առաջնության մեկնարկային 16 տուրերում Օզբիլիսը մասնակցել է 12 հանդիպման եւ դարձել է 6 գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.