20:01  ,  28 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանի վստահ հաղթանակը մեկնարկում

Աշխարհի 70-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 58-րդ ռակետ, Չինաստանի ներկայացուցիչ Չժու Լինի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 55-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովայի եւ աշխարհի 30-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով