20:01 28 մայիսի, 2024Աշխարհի 70-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 58-րդ ռակետ, Չինաստանի ներկայացուցիչ Չժու Լինի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 55-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովայի եւ աշխարհի 30-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի դիմակայության հաղթողը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.