15:16  ,  26 մայիսի, 2024

«Նապոլին» համաձայնության է հասել Անտոնիո Կոնտեի հետ

Իտալական «Նապոլին» համաձայնության է հասել իտալացի Անտոնիո Կոնտեի հետ, որն ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի 55-ամյա իտալացի Ֆրանչեսկո Կալցոնային, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

Նեապոլյան ակումբը 3 տարվա պայմանագիր կկնքի Անտոնիո Կոնտեի հետ։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6,5 միլիոն եվրո։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար նա կստանա 2 միլիան եվրո բոնուս։

54-ամյա մասնագետը 2023թ․ մարտին Լոնդոնի «Տոտենհեմից» հեռանալուց հետո Անտոնիո Կոնտեն չունի մարզչական աշխատանք։ Նա գլխավորել է նաեւ «Արեցոն», «Բարին», «Ատալանտան», «Սիենան», «Յուվենտուսը», Իտալիայի հավաքականը, «Ինտերը» եւ «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում