23:14  ,  25 մայիսի, 2024

Անգլիայի գավաթը նվաճելու շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» ստացավ ԵԼ-ի ուղեգիր

Անգլիայի գավաթը նվաճելու շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր, հաղորդում է անգլիական Պրեմիեր լիգայի կայքը։

Անգլիայի ավարտված առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Նյուքասլ Յունայթեդը» զրկվեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրից։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում գրավել է 8-րդ տեղը։ Կոնֆերենցիաների լիգային կմասնակցի 6-րդ տեղը գրաված «Չելսին»։

Անգլիայի թիմերը հաջորդ եվրագավաթային մրցաշրջանում

Չեմպիոնների լիգա․ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Լիվերպուլ», «Աստոն Վիլա»։

Եվրոպայի լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ»։

Կոնֆերենցիաների լիգա․ «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում