21:11  ,  25 մայիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Թոմաս Տուխելի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Մյունխենի «Բավարիայից» հեռացած գերմանացի Թոմաս Տուխելի հետ, հաղորդում է Daily Mail-ը։

Մանչեսթերյան ակումբը փոխարինող է փնտրում հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, որի ղեկավարությամբ թիմը իր պատմության մեջ վատագույն արդյունքը ցույց տվեց Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում՝ գրավելով 8-րդ տեղը։

Թոմաս Տուխելը դեմ չէ վերադառնալ Պրեմիեր լիգա։ Նա եղել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում