18:42  ,  25 մայիսի, 2024

World Challenge Cup. Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճեց ոսկե մեդալ։ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնը վաստակեց 14,500 միավոր։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում է:

Զուգափայտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ։

World Challenge Cup-ը կավարտվի մայիսի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում