15:16  ,  25 մայիսի, 2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրո-2024-ի հաղթողին

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրո-2024-ի ֆավորիտներին, հաղորդում է The Sun Football-ը։ Ըստ հաշվարկների՝ հաղթանակի ամենամեծ հավանականությունն ունի Անգլիայի հավաքականը՝ 19 տոկոս։ Երկրորդը Ֆրանսիան է՝ 18 տոկոս։

Հավանական է, որ լավագույն քառյակում կլինեն նաեւ Գերմանիան  եւ Իսպանիան։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում