21:47  ,  23 մայիսի, 2024

ATP-250. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ժնեւում (Շվեյցարիա) անցկացվող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Սերբ թենիսիստը 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի աշխարհի 44-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մահաչի հետ։

Ժնեւի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 579 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով