Հինգ ակումբներ հինգ տարբեր առաջնություններից հետաքրքրված են Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, հաղորդում է «Матч ТВ»-ն։
Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ գրել էին, որ Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու ցանկություն ունեն իտալական «Բոլոնիան», գերմանական «Վերդերը», ֆրանսիական «Մարսելը», իսպանական «Սելտան», նաեւ Մոսկվայի «Դինամոն»։
«Լոկոմոտիվը» պատրաստ է քննարկել առաջարկները եւ Նաիր Տիկնիզյանի տրանսֆերից ակնկալում է 10-12 միլիոն եվրո։
Նաիր Տիկնիզյանը 2021-ի ամռանը Մոսկվայի ԲԿՄԱ-ից է տեղափոխվել «Լոկոմոտիվ» 5,5 միլիոն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 30 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում