Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած «Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը դարձավ Եվրոպայի լիգայի (նախկին ՈւԵՖԱ-ի գավաթ) եզրափակիչում երեք գոլ խփած առաջին ֆուտբոլիստը 49 տարում, հաղորդում է Gracenote Live-ը։
Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» դեմ խաղում Լուկմանն աչքի է ընկել 12-րդ, 26-րդ եւ 75-րդ րոպեներին։
1975թ․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուպ Հայնկեսը։ Գերմանական թիմը 5:1 հաշվով հաղթել է հոլանդական «Տվենտեին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի