01:02  ,  14 մայիսի, 2024

«Լիվերպուլն» ու «Աստոն Վիլան» խաղացին ոչ ոքի` 3:3 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրի խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

«Աստոն Վիլայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը։ Աչքի ընկավ նաեւ բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը։

«Լիվերպուլի» գոլերը խփեցին հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն ու անգլիացի պաշտպան Ջարել Կուանսան։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «Աստոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

«Լիվերպուլն» 79 միավորով երրորդ տեղում է, «Աստոն Վիլան» չորրորդն է՝ 68 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 3:3 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 12, Ջոն Դուրան, 85, 88 - Էմիլիանո Մարտինես, 2, ինքնագոլ, Կոդի Գակպո, 23, Ջարել Կուանսա, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս