19:10  ,  10 մայիսի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» (0:1) եւ «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» (2:1) պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» 35-ամյա գերմանացի պաշտպան Մատս Հումելսը, որի գոլի շնորհիվ գերմանական թիմը հաղթել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ դուրս եկել եզրափակիչ։

Մրցանակին հավակնում էր նաեւ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» պարտության էր մատնել Մյունխենի «Բավարիային» եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում